Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն լուրջ ճնշում է գործադրում Եվրոպայի վրա. ՌԴ ԱԳՆ


  
դիտումներ: 256

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն լուրջ ճնշում է գործադրում Եվրոպայի վրա ՌԴ-ի հետ էներգետիկ համագործակցության հարցում: Գրում է Gazeta.ru-ն:

«Ճնշումը լուրջ է: Սակայն առաջին օրը չէ: Արդեն տարիներ շարունակ ամերիկացի ներկայացուցիչներն այցելում են եվրոպական երկրներ և թելադրում նրանց, թե ինչպես և ում հետ էներգետիկ համագործակցություն հաստատել: Սա բացարձակապես անընդունելի քաղաքական ճնշում է», - ասել է Գրուշկոն:

Նա հիշեցրել է, որ Եվրոպայում անընդհատ հայտարարում են որոշումների կայացման գործընթացում իրենց անկախության մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը պայմանավորվել են հատուկ վճարային համակարգի ստեղծման շուրջ, որը կգործի` շրջանցելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: