Հայերեն   English   Русский  

Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից Քոչարյանի հայտարարությունը հիմնավորելու համար. Սասուն Խաչատրյան


  
դիտումներ: 1267

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր սկանդալային հեռախոսազրույցը պարզաբանելու համար հրավիրված ասուլիսի ընթացքում նոր բացահայտումներ ներկայացրեց «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ:

Նա անդրադարձավ «Մարտի 1»-ի դեպքեր ժամանակ մահացած ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքերին

«Դրանք առավել քան մշուշոտ էին: Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունեն հստակ ապացույցներ:

Նա սպանվել է այն ժամանակ, երբ արտակարգ դրություն էր մտցվել, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Մեր վարկածը հետևյալն է՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր՝ հիմնավորվի, դա նախաքննությամբ հիմնավորվել է: Այս նորությունն արդեն բավարար է, որ իմ և պարոն Վանեցյանի դեմ իսկական որս սկսվեր: Այս իսկ պատճառով չէինք հրապարակում այս տվյալները»,- հայտարարեց Սասուն Խաչատրյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: