Հայերեն   English   Русский  

Ռոուհանին բարձրաձայնել է միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառի մասին


  
դիտումներ: 255

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բարձրաձայնել է պատճառը, որի համար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս գալ համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից (SVPD): Գրում է Gazeta.ru-ն:

Ռոուհանիի կարծիքով՝ Թրամփի վրա ազդել են ձմեռն Իրանում տեղի ունեցած ցույցերը:

«Դեկտեմբեր-հունվար ամիսների իրադարձությունները դրդեցին Թրամփին հայտարարել. «Ես չեմ մնա համատեղ համապարփակ գործողությունների ծրագրում, եթե միայն Եվրոպան և այլ երկրներ «չնվագակցեն» ինձ տարածաշրջանի և հրթիռների հարցի վերաբերյալ», - ընդգծել է Իրանի նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության մասին:

Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն 20 մլն դոլար է հատկացրել Իրանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: