Հայերեն   English   Русский  

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել


  
դիտումներ: 360

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակներում քննարկել են Ռուսաստանն ու Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդում են լրատվամիջոցները:

Ըստ տեղեկության՝ երկու երկրների ղեկավարները սիրիական ճգնաժամի լուծման հարցում կարևորել են Մանբիջում կայունության ամրապնդմանն ուղղված Անկարայի և Վաշինգտոնի համատեղ ծրագրի իրականացումը: Բացի այդ, Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները հաստատել են երկրների երկկողմ հարաբերություններն ամրապնդելու վճռականությունը:

Ավելի վաղ Անկարան և Վաշինգտոնը հավանություն են տվել 2016 թ-ի հունիսին քրդական խմբավորումների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրված սիրիական Մանջիջում կայության ամրաբնդման «ճանապարհային քարտեզին»: Ծրագրով նախատեսվում է այդ շրջանից քրդական խմբավորումները դուրսբերումը: Թուրք զինվորականները հուլիսի 18-ից սկսել են վերահսկել Մանբիջի շրջանը:

Միևնույն ժամանակ Սիրիայի իշխանությունները կտրականապես դեմ են Մանբիջում Միացյալ Նահանգների և Թուրքիայի ուժերի ներկայությանը: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը Մանբիջում ստեղծված իրավիճակը համարում է ՄԱԿ-ի բանաձևերի խախտում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: